Ամբողջ Եվրամիությունը մեծապես սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Ֆայոն
Սլովենիան շատ ամուր կերպով սատարում է վարչապետին հենց ի սկզբանե: Կարծում ենք՝ դա շատ կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: Սրանք երկկողմ շահեր են բոլորի համար: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և ինչ դիրքորոշում ունի Սլովենիան դրա վերաբերյալ:
«Ամբողջ Եվրամիությունը մեծապես սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա: