Ալիևը վստահեցնում է՝ «Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին»
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի համանախագահներ Վայրա Վիկե-Ֆրեյբերգային և Իսմայիլ Սերագելդինին, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ անդիպմանը մտքեր են փոխանակվել գլոբալ և տարածաշրջանային օրակարգի հարցերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, նշվել է, որ ՛՛Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին՛՛:
Ալիևն ասել է, որ ՛՛խաղաղության օրակարգի հիմքը կազմող հիմնարար սկզբունքները և խաղաղության համաձայնագրի նախագիծը նույնպես պատրաստվել և ներկայացվել են հենց Ադրբեջանի կողմից՛՛:
Նրա խոսքով՝ իր երկիրն ՛՛ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգին՛՛ (չակերտները-խմբ.):
Այս նյութը հասանելի է նաևРусский