երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր մեքենան կգնեն․ Կառավարությունը որոշումն ընդունեց

Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր մեքենան կգնեն․ Կառավարությունը որոշումն ընդունեց

Կառավարության այսօվա նիստում որոշում կայացվեց թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի մեկ անձից գնման ընթացակարգով:

Ավտոմեքենան ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։

«ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն», - ասված է որոշման նախագծում:

Նշվում է նաև, որ BMW 750LI Xdrive-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին:

Ալեն Սիմոնյանի նոր մեքենայի գնման համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: