ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են պաշպանության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից:
Զրուցակիները քննարկել են պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։ Իր հերթին, Ա. Կուբիլիուսը մանրամասն ներկայացրել է պատշպանության և ռազմաարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։
ԱԽ քարտուղարը գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից: