ԱԽ քարտուղարն անդրադարձել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 28-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգություն ֆորումին: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:
«Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Խոսել եմ նաև ՀՀ Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։
Անդրադարձել եմ նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը»,- գրել է նա: