հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱԻՆ-ը և ՀԿԵ-ն համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

ԱԻՆ-ը և ՀԿԵ-ն համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու հեռանկարները:

Ողջունելով նորանշանակ տնօրենին՝ նախարարը կարևորել է Հարավկովկասյան երկաթուղու անխափան աշխատանքը. ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների անվտանգությունը և օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԱԻ նախարարության հետ աշխատանքը համագործակցության հաջողված օրինակ  է:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել:

  • Կիսվել: