Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի համար. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից զատկական պատգամով դիմելով հավատացյալներին, աղոթել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար:
Այս մասին հայտնում է Vaticannews-ը:
Ըստ աղբյուրի՝ նա հրավիրել է աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ու կյանքի կոչման համար:
Նա բարեմաղթել է, որպեսզի Սուրբ Զատիկը պատեհ առիթ դառնա ռազմագերիների ու քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Հռոմի պապն իր պատգամում մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամի, աշխարհում մյուս հակամարտությունների կապակցությամբ՝ հայցելով արդար ու մնայուն խաղաղություն Ուկրաինայում և մյուս վայրերում: