շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ԱԳ փոխնախարարը քննարել է Մոնղոլիա փոխայցելությունների մուտքի դյուրացումը

ԱԳ փոխնախարարը քննարել է Մոնղոլիա փոխայցելությունների մուտքի դյուրացումը

Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղար Լխանաաջավ Մունխտուշիգի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային  փոխկապակցվածության ոլորտում բացվող հնարավորությունների բացման պայմաններում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ինչպես նաև քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մանրամասները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ քայլերը:

  • Կիսվել: