Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով․ Հայաստանում Իրանի դեսպան
Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով: Այս մասին այսօր «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում ենք՝ աշխարհաքաղաքական փակուղին է նպաստել, որ Հայաստանում ձևավորվի այն մտածողությունը, որ պետք է օգտագործել սեփական երկրի ներուժն այդ փակուղուց դուրս գալու համար։ Աշխարհաքաղաքական այս մեկուսացման և սեղմվածության զգացողությունը, տնտեսական նկատառումներից էլ ավելի մեծ դեր է ունեցել նաև մտածողության ձևավորման գործում, ինչն ի վերջո հանգեցրել է Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության տարածքին, իսկ դրա միջոցով Թուրքիան Բաքվին կապող նախագծին Հայաստանի միանալու որոշմանը։
Այն, թե ինչպես կարող է այս նախագիծը նպաստել, որ Հայաստանը դուրս գա մեկուսացումից, վերջ տրվի այս սեղմվածությանը, վիճելի հարց է․ տարբեր կարծիքներ կարող են լինել և նույնիսկ կարող են լինել վիճաբանություններ, և միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ արդյոք դա իրականանալի՞ է, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում.



