կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ նոր ագրեսիայի ու նոր օկուպացիայի. Մարուքյան

Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ նոր ագրեսիայի ու նոր օկուպացիայի. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձեել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջինն հայտարարություններին:

«Շատերը ինձ հարցնում են, թե ի՞նչ կարծիք ունեմ ժամեր առաջ Ալիևի կողմից հնչեցված ռազմատենչ ու սպառնալիքներով լի հայտարարությունների վերաբերյալ, ինչը, անկեղծ ասած, ինձ զարմացնում է։

Վերջին շրջանում տված բոլոր հարցազրույցներում, Platform փոդքասքի թողարկումներում, իմ կողմից արված գրառումներում և տարբեր հայտարարություններում ես մշտապես անդրադարձել եմ այս թեմային՝ փորձելով բացատրել, թե մեզ ինչ արհավիրք է սպասվում։

Կոչ եմ արել դրանից խուսափելու համար վերադառնալ վերջին գործող մեխանիզմին՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ բանակցային ֆորմատին։

Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ նոր ագրեսիայի ու նոր օկուպացիայի։
Ուղղակի մարդկանց անդադար խաբել ու խաբում են նաև հենց այսօր հենց հիմա, որ կամ հավատացել են, որ նրանք հանդիսանում են «անպրոբլեմ պետության» քաղաքացիներ, կամ ուզում են հավատալ դրան»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևն ասել էր. «Եթե ​​Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ»:

Նա նաև նշել էր. «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի»:

 

  • Կիսվել: