երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե»

Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե»

Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

«Տնտեսական աճը շատ ցածր է, նավթի հանույթը նվազում է, սոցիալական խնդիրները սրվում են։ Հաջորդ տարի Ադրբեջանն ստիպված է 7%-ով նվազեցնել իր պաշտպանական բյուջեն, 20%-ով նվազեցնել Արցախի օկուպացիայի վրա կատարվող ծախսերը։

Չորս տարում Ադրբեջանը մոտ 11 մլրդ դոլար է ծախսել Արցախի յուրացման վրա, բայց ընդամենը 8000 մարդ է կարողացել վերաբնակեցնել պաշտոնական տվյալներով, նրանցից շատերն էլ թղթի վրա են այնտեղ բնակվում, իրականում հեռանում են, ընդ որում` որքան ակտիվ մենք խոսենք վերադարձի մասին, այնքան շատ կհեռանան։

  • Ադրբեջանցի ժողովուրդը մոտ 15 000 զոհ է տվել Արցախի զավթման համար, բայց իրականում դրանով փաստացի բան չի շահել, այդ պատճառով էլ այնտեղ սրվում են սոցիալական և քաղաքական հակասությունները: Վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ընդամենը 14% է կազմել, նույնիսկ լցոնմամբ 37% են նկարել, որն ակնհայտ հիասթափության նշան է։

Ալիևի միակ փրկօղակը հակահայկականությունն է, և եթե գոնե մի քանի տարի կարողանանք նրան դիմադրել, սեփական ժողովուրդը պատվանդանից վար կբերի և կսրբի նրան»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: