հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին. Փաշինյան

Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առնչությամբ: 

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վարչապետը գրել է, որ Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂԻՄ-ի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին.

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին: 32 տարի առաջ Ադրբեջանը հայերի շրջանում զանգվածային բռնություններով ու ջարդերով արձագանքեց Լեռնային Ղարաբաղի  ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին: Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց հիշատակի առաջ՝ նման հանցագործությունների կանխման հաստատակամությամբ»:

  • Կիսվել: