Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն
Բաքուն եւ Անկարան համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանի տարածքում։ Այս մասին "Ինտֆաքս-Ադրբեջան" գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունic:
Համատեղ զորավարժություններին կմասնակցեն երկու երկրների բանակների անձնակազմը, կկիրառվեն զրահատեխնիկան, հրետանային կայանքները եւ ականանետերը, ինչպես նաեւ ռազմական ավիացիան եւ հակաօդային պաշտպանության միջոցները:
Զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 1-5-ը Բաքվում եւ Նախիջեւանում, ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջեւանում, Գյանջայում, Քյուրդամիրում եւ Եվլախում։