Ադրբեջանի զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածից. Պատճառները դեռևս անհայտ են
Ադրբեջանի զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածից: Այս մասին InfoPort.am-ին հաըտնեց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը: Նա դժվարացավ ստույգ ասել, թե որքան են ետ գնացել ադրբեջանական զորքերը և ինչ պատճառով:
«Ուղղակի երկու-երեք օր առաջ նկատեցինք, որ նրանք այլևս այնտեղ չեն: Թե որն ա պատճառը, ստույգ չգիտենք, միգուցե ձյուն տեղաց, կտրուկ ցրտեց, նրանք էլ գնացին: Համենայն դեպս, դա համընկավ ձյան գալու հետ»,- պարզաբանեց գյուղապետը` հավելելով, որ պատկան մարմիններից որևէ տեղեկություն, պարզաբանում այս առնչությամբ չի եղել:
InfoPort.am-ի խնդրանքին պարզաբանել այս հատվածում տեղի ունեցած իրողությունները Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ոչ հերքում, ոչ էլ հաստատում են այս փաստը:


