շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ որևէ տարածքի աշխարհագրական անվանում չի հիշատակվում․ Բայրամով

Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ որևէ տարածքի աշխարհագրական անվանում չի հիշատակվում․ Բայրամով

Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի աշխարհագրական անվանում չի հիշատակվում, և կարծում եմ, որ մեր հայ գործընկերը շատ լավ գիտակցում է դա։

Անթալիայում Արարատ Միրզոյանի հետ պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը․

«Նախարար Միրզոյանի փաստարկն այն մասին, որ իրենք էլ մեր Սահմանադրության վերաբերյալ մտահոգություններ ունեն, չի արտացոլում իրականությունը։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի աշխարհագրական անվանում չի հիշատակվում, և կարծում եմ, որ մեր հայ գործընկերը շատ լավ գիտակցում է դա։ Հակառակ դեպքում նրանք անպայման կբարձրացնեին այս հարցը, քանի որ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի իրավական համակարգերը նույնն են՝ չես կարող միջազգային պայմանագրեր կնքել, եթե դրանք հակասում են երկրի սահմանադրությանը:

Ես չեմ կարծում, որ մեր հայ գործընկերներն անկեղծորեն կարծում են, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, և այսքան ժամանակ երբեք չեն բարձրացրել այս հարցն ու պարզապես անտեսել այն։ Եթե համարում ես, որ մեկ այլ երկրի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան քո երկրի նկատմամբ, այդ դեպքում միայն ձևացնում ես, թե խաղաղության պայմանագիրը կնքելով լուծում է տրվելու եղած խնդիրներին։ Այդ հարցը բաց է մնալու, քանի որ միջազգային որևէ համաձայնագիր չի կարող վերացնել քո սահմանադրության մեջ առկա խոչընդոտը»,- հայտարարել է Բայրամովը։

  • Կիսվել: