երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ ԼՂ հայության իրավունքների պաշտպանության խնդրի և Ադրբեջանի կատարած հանցագործությունների բարձրաձայնումը

Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ ԼՂ հայության իրավունքների պաշտպանության խնդրի և Ադրբեջանի կատարած հանցագործությունների բարձրաձայնումը

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ընթացիկ օրերին մասնակցում է Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված կազմակերպված Մարդկային հարթության 2025 թ․ երկրորդ կոնֆերանսին, որը նվիրված է նաև մարդու իրավունքների պաշտպանների մարտահրավերներին։ Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը:

՛՛Ա․ Գրիգորյանը ներկայացնում է 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված հայության իրավունքների հասցեագրման և դրանց վերականգնման օրակարգային խնդիրները։ Ելույթի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության խնդրի և Ադրբեջանի կատարած հանցագործությունների բարձրաձայնումը, սակայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները հավելյալ խոսք են տրամադրել Ա․ Գրիգորյանին՝ դրանով իսկ ի ցույց դնելով Ադրբեջանի ժխտողական քաղաքականության անընդունելի լինելը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: