ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց

Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց

՛՛Խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը՝ վերացնելով խոչընդոտները՛՛: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը:

Նա նիդերլանդացի իր գործընկեր Կասպար Վելդկամպի հետ հեռախոսազրույցում կրկին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. ՛՛Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի՛՛։

 

  • Կիսվել: