ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի ձերբակալվի. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքեց լուրերը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանցեյանը կարող է ձերբակալվել։
«Ոչ նման բան չկա», հայտարարեց Մարտիրոսյանը պատասխանելով հարցին, արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Վանեցյանը ձերբակալվելու է։ Նա նաև ասաց, որ այդ մասով որևէ քրեական գործ չկա։