ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Փաշինյան (տեսանյութ)
ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առնվազն շատ խոշոր ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ կողմից»,-նշել է Փաշինյանը և շնորհավորել Ազգային անվտանգության մարմինների բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առիթով: