Ա. Սմբատյանին Իսրայելում դեսպան նշանակելու մասին հրամանագրում փոփոխություն է կատարվել
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, փոփոխություն է կատարել «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- մասնավորապես ասված է հրամանագրում։