շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«90-ականների պատերազմի ժամանակ միտինգ էիք անում». Արշակյանը՝ ՀՅԴ-ին

«90-ականների պատերազմի ժամանակ միտինգ էիք անում». Արշակյանը՝ ՀՅԴ-ին

1990-ականներին արցախյան պատերազմի ժամանակ Դաշնակցությունը միտինգ էր անում՝ կառավարության հրաժարական էր պահանջում, նախագահի:  «Խասյաթ ա»  ձեր մոտ պատերազմի ընթացքում  կառավարության շենքի դեմը միտինգ անել, շենքը գրավել և այդ ամենը  «համեմել»  ազգային-ազատագրական    ճառերով և ձոներով,  բայց, ըստ էության, աշխատել պետության դեմ, որը պատերազմի մեջ է գտնվում։

ԱԺ-ում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ի պատասխան նախորդիվ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի: Ըստ նրա այդ ժամանակ մի խոսք էլ կար՝ միտինգավորներին ասում էին ասֆալտի ֆիդայիներ:  

«Ինչ վերաբերում է հերոսներին, ես էլի եմ բաներ հիշում Արցախյան հերոսամարտից:  Դաշնակցությունն ազատամարտիկներին բաժանում էր դաշնակցականների և ոչ այնքան դաշնակցականների, ազատամարտիկի դաշնակցականը ո՞րն է, մի հատ կբացատրեք՝ հասկանամ»,-նշեց նա: 

Անդրադառնալով Մանուկյանի ելույթի այն հատվածին, թե իշխանությունը չի ոգևորում, որ երիտասարդներն ընտրեն զինվորական գործը՝ նա նշեց.«Ես ծառայել եմ հայկական բանակում, դա իմ բանակն է, չմտածեք բանակն ինձնից օտարում եմ: Էդ նույն գեներալներն ու սպաները, ասենք, զինվորի ուտելիքն էնպիսին էին սարքում, որ բավարար չափով չուտեն, մի բան մնա սեղանին, տանեն իրենց խոզերին տան, այն ինչն ասում եմ տասնյակ հազարավոր զինվորներ գիտեն: Զինվորական «մայկեքից»  սկսած «սապոններից»  վերջացրած այդ նույն գեներալները, զինվորականները տանում էին՝ հայրենասիրական մթնոլո՞րտ էր ստեղծում, որ բոլորը դառնան զինվորակա՞ն: Չգիտե՞ք՝ առաջխաղացումները ոնց էին լինում, աստղերը ոնց էին իջնում ուսադիրների վրա, էդ ա ձեր ունեցած բանակը եղել, դրանո՞վ եք ոգևորել»:  

  • Կիսվել: