երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար. Որոնք են նրանք

8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար. Որոնք են նրանք

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 8 քաղաքական ուժ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրություններին մասնակցության հայտ լրացնելու օգտահաշիվ բացելու համար։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։

Այդ ուժերն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա դեմոկրատական» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովրդավարական բևեռը։

Նշենք՝ ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմումը. այն պետք է էլեկտրոնային եղանակով ԿԸՀ ուղարկել մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18։00-ն։ Այն կուսակցությունները, դաշինքները, որոնք արդեն դիմել են օգտահաշիվ ստանալու համար, ապրիլի 13-ից սկսած կարող են ԿԸՀ ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։

Սակայն, օգտահաշիվ բացելու փաստը չի ենթադրում ընտրություններին մասնակցության հայտի պարտադիր ներկայացում։

  • Կիսվել: