շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
77 հոգի ոչ միայն զրկվել են վարորդական իրավունքից, այլ նաև նրանց հետ կապված նյութեր են նախապատրաստվել. Փաշինյան

77 հոգի ոչ միայն զրկվել են վարորդական իրավունքից, այլ նաև նրանց հետ կապված նյութեր են նախապատրաստվել. Փաշինյան

Բալային համակարգը Հայաստանում ներդրվել է, քանի որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, ինչպես այս մասին հայտարարել էինք դեռ հեղափոխության օրերին: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկքլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից.

«Այն ժամանակ տուգանքները հասցնում էին մինչև 500 հազարի: Հիմա առավելագույն տուգանքը 29 հազար դրամ է: Այդ վարորդներից որևէ մեկը չի զրկվել բալային համակարգի արդյունքում: Այսօրվա դրությամբ մենք բալային համակարգով վարորդական իրավունքից զրկված որևէ վարորդ չունենք: Վարորդները վարորդական իրավունքից զրկվել են խիստ կոպիտ խախտումների համար: Նրանք վտանգել են հանրային անվտանգությունը: 311-ից 27-ը զրկվել են առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար, այս դեպքում վարորդը միանգամից զրկվում է: 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 հոգի սթափության վիճակի զննությունից խուսափելու համար, 180 հոգի զրկվել է խմածության 0,5 միլիգրամից ավելի պատճառով: Եթե 2 հոգի կես լիտրանոց օղի խմեն, արդյունքում կունենան հենց այդքան խմածություն: Չենթարկվելու և փախուստի դիմելու համար վարորդական իրավունքից զրկվել է 2 հոգի, հատուկ ազդանշան, փարոսիկ տեղադրելու համար՝ 3 հոգի: Դե էս մի քանիսը օլիգարական զամաշկեք են»:

«Եվս 77 հոգի ոչ միայն զրկվել են վարորդական իրավունքից, այլ նաև նրանց հետ կապված նյութեր են նախապատրաստվել, նախաքննություն անցկացնելու համար: Նրանց մի մասը զրկված վիճակում ավոտմեքենա են վարել, մի մասը վարորդական իրավունք չեն ունեցել ու խմած ավտոմեքենա են վարել»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: