կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
2021-ն էլ էին նմանատիպ վարկանիշներ ներկայացվում, բայց մենք կայուն մեծամասնություն ստացանք ԱԺ-ում. Ռոմանոս Պետրոսյան

2021-ն էլ էին նմանատիպ վարկանիշներ ներկայացվում, բայց մենք կայուն մեծամասնություն ստացանք ԱԺ-ում. Ռոմանոս Պետրոսյան

2021 թվականի համապետական ընտրությունների առաջ էլ նմանատիպ վիճակագրություն էր ներկայացվում, բայց ժողովրդի քվեով մենք կայուն մեծամասնություն ստացանք Ազգային ժողովում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ Գելափի հարցումներով ՔԿ-ի վարկանիշը պատմական մինիմումին է հասել՝ 11%:

«Կանխատեսումները, բնականաբար, ինստիտուցիոնալ որոշակի գործիքակազմերի ներգրավմամբ, կարևոր են, ուսանելի են, կարող են նաև սթափեցնող լինել կամ ոչ, բայց գնահատականը, խոշոր հաշվով, ընտրություններին տալիս է ժողովուրդը, գիտակից, իրավագիտակից քաղաքացին: Թե ինչ տոկոս ու ինչպիսի քաղաքական ռեյտինգ ունի որ քաղաքական ուժը, ես ավելի շատ դրա մասին պատկերացնում եմ կազմում հանրության շրջանում իմ շփումներից, այդ թվում նաև իմ մասնագիտական գործունեության դաշտում կատարված վերահսկողական գործառույթների արդյունքում հանրության կողմից եկած արձագանքներից:

Հավանաբար, տեղյակ եք շուրջ 20,000 քաղաքացիների կատարած նվերաբերությունների փաստերի վերհանման մասին, երբ ՊՎԾ զանգահարում են, վարչապետի վերահսկողական լիազորություն իրականացնող վերահսկողական ծառայությունից զանգահարում են քաղաքացիներին և սիրալիր առաջարկում, հորդորում են մոտենալ կոնկրետ բուժհաստատություն, հետ ստանալու իրենց նվիրաբերած գումարները: Դա ևս քաղաքացիական հասարակության շրջանակներում որոշակի ռեյտինգի ազդեցություն կարող է ունենալ»,-ասաց նա:

 

  • Կիսվել: