շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
2018-ի մայիսից սկսած Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ․ Փաշինյանը փակագծեր բացեց

2018-ի մայիսից սկսած Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ․ Փաշինյանը փակագծեր բացեց

2018-ի մայիսից սկսած ամենօրյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով, ապա ամեն շաբաթվա ռեժիմով, Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ։ Այս մասին Կապանում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

"Նա մասնավորապես ասում էր, որ քանի որ ես եմ սահմանադրության էս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր, և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ",- բացահայտեց վարչապետը։

Նման հայտարարություն վարչապետը արեց, անրադարնալով ՍԴ նախագահի այն հավաստիացումներին, որ օրվա իշխանությունն ունի Թովմասյանից արագ ձերբազատվելու խնդիր՝ որպես ՍԴ նախագահ:

Հիշեցնենք, որ նախօրեին, անրադառնալով իր բնակարանի խուզարկությանը, Թովմասյանը, մասնավորապես նշել էր․ «Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահ: Այդ ամենն արվում է շատ կոպիտ, ակնհայտ, ինչի մասին այլևս իմ ասելով չէ, որ մեր հանրությունը, նաև ողջ միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի: Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, քանի որ ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական է: Շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, վաղվա օրը, չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»։ 

  • Կիսվել: