100 տարի հետո էլ ոչինչ չեն անում, երբ ցեղաuպшնnւթյnւն են կատարում դիկտատnրները, Արցախում էլ է ցեղաuպшնnւթյnւն տեղի ունեցել. Խուան Պաբլո Գեչիջյան
Այստեղ գալիս ենք, որ աշխարհն իմանա` ինչ են արել հայերի հետ թուրքերը և ինչպես 110 տարի հետո, այնպես էլ այսօր, ոչինչ չի փոխվել: Այս մասին Ծիծեռնակաբերդի բարձրունքում լրագրողների հետ զրույցում ասաց արգենտինահայ Խուան Պաբլո Գեչիջյանը:
«Եկել ենք բարձրացնելու այդ ձայնը՝ ինչպես կարելի է, որ 100 տարի անց էլ բան չեն անում, շատ երկրներ, որ խոսում են ազատության, դեմոկրատիայի մասին, բայց երբ դիկտատորները ցեղասպանություն են անում, ոչինչ չեն ասում»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ այսօր բիզնեսն ու փողն են կարևոր, դրա համար նոր ցեղասպանությունները չեն կանխվում:
Նա հավալեց. «Բոլորը Արգենտինայում և Բրազիլիայում հասկանում են, որ Արցախում ցեղասպանություն է կատարվել, որ մեր ժողովուրդը ստիպված տեղահանվել է, ջնջել և ջնջում են մեր ինքնությունը այդ տարածքներում, որ հազարամյա տարիներով մենք ապրել ենք»,- շեշտեց Գեչիջյանը: