ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում՝ հանուն Արփի Աբգարյանի

Սկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում՝ հանուն Արփի Աբգարյանի

«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Մասնակիցները կատարել են հայտնի կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյի սիրված երգերը։ Հաղթողին կոմպոզիտորը երգ էր նվիրելու։ Ելույթ ունեցողներից ժյուրին ընտրել է երկու մասնակցի՝ Արփի Աբգարյանին ու  Դարիա Խրամովային։

Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ  նախագծի ղեկավար  Սերգեյ Լազարևն իջել է սեղանների վրայով ու սեղմել ժյուրիի այն անդամների կոճակները, որոնք ոտքի չէին կանգնել։

Արարքը ոչ միանշանակ է ընդունվել։ ժյուրիի անդամներից  Լև Ռուդինն անմիջապես լքել է տաղավարը, Արփին սկսել է արտասվել։

«Դու ակրոբատ ես»,-դիմելով  Լազարևին՝ հայտարարել է Նիկոլայ Բասկովը։

«Ես չեմ կարողանում անարդարություն հանդուրժել»,-ի պատասխան հայտարարել է Լազարևը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: