ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քրեյգ Դեյվիդը տեսաուղերձ է հղել իր հայ երկրպագուներին

Քրեյգ Դեյվիդը տեսաուղերձ է հղել իր հայ երկրպագուներին

Բրիտանացի հայտնի երգիչ Քրեյգ Դեյվիդը տեսաուղերձ է հղել իր հայ երկրպագուներին։

Նա նշել է, որ շատ հուզված է, քանի որ դեկտեմբերի 2-ին համերգով է հանդես գալու Երևանում։ Քրեյգ Դեյվիդը խոստացել է համերգի ընթացքում կատարել իր բոլոր հայտնի հիթերը։ Նա երկրպագուներին նաև անմոռանալի շոու է խոստացել։

«Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը»,- ասել է նա։

Նշենք, որ Քրեյգ Դեյվիդի համերգը կկայանա դեկտեմբերի 2-ին Մարզահամերգային համալիրում:

Տեսաուղերձը՝ այստեղ:

  • Կիսվել: