ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քիմ Քարդաշյանը  ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած  հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։  

«Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։

Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,- նշել է Քարդաշյանը։ 

Նա նաև ներկայացրել է հանրագիտարանի անգլերեն տարբերակը։

«Սա հանրագիտարան է, որը, կարծում եմ, այժմ վաճառվում է։ Այն անգլերենով ներկայացնում է Հայաստանի ողջ պատմությունը՝ բացատրելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սա այնքան կարևոր է և այնքան զիլ»,- ասել է Քարդաշյանը։

  • Կիսվել: