կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Բեզոսի գարսանիքից

Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Բեզոսի գարսանիքից

Քիմ Քարդաշյանն ինսթագրամի իր էջում լուսանկարներ է հրապարկել Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքից։ Նա հարսանիքին մասնակցել է քրոջ, մոր և մոր ընկերոջ հետ։

Գործարար Ջեֆ Բեզոսը՝ Amazon էլեկտրոնային առևտրի հսկայի հիմնադիրը և աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը, 2019 թվականին 25 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվեց կնոջից՝ Մաքենզի Բեզոսից։ Ամուսնալուծության պաշտոնական հայտարարությունից կարճ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Բեզոսը հանդիպում է հեռուստահաղորդավարուհի և ուղղաթիռի օդաչու Լորեն Սանչեսի հետ։ 2023 թվականին միլիարդատերը ամուսնության առաջարկ արեց նրան 30 կարատանոց ադամանդե մատանիով։ Զույգն ամուսնացավ անցած շաբաթ, հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Վենետիկում։ Հյուրերի թվում էին աշխարհահռչակ մարդիկ։










  • Կիսվել: