Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները (լուսանկարներ)
Ամերիկյան իրապատում շոուների աստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը վեցամյա կրթությունից հետո վերջապես ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները: 44-ամյա աստղը համապատասխան տեսանյութով կիսվել է Instagram-ում, սակայն բազմաթիվ հետևորդներ նրան ծաղրել են՝ երեք տարվա ծրագիրը 6 տարում ավարտելու համար:
Տեսանյութում չորս երեխաների մայրը պատկերված է ամբիոնի մոտ՝ շրջանավարտներին հատուկ հագուստով և գլխարկով: Միջոցառմանը ներկա են եղել Քարդաշյանի ընտանիքի անդամները, երեխաները:
Նրա դասախոսը գովել է աստղին՝ ընդգծելով, որ վերջին շատ վճռական է իրավաբան դառնալու հարցում և արդարության համար պայքարելու կատաղի ցանկություն ունի:
Նա հավելել է, որ Քարդաշյանն ավարտել է ծրագիրը՝ «զուգահեռ մեծացնելով չորս երեխաների, բիզնեսներ վարելով, հեռուստատեսային շոուներ նկարահանելով և դատարանների դահլիճներում ուրիշների շահերը պաշտպանելով»:
Նշվում է, որ Քարդաշյանը չի հաճախել ավանդական իրավաբանական դպրոց. Կալիֆոռնիայում ֆիզիկական անձինք կարող են դառնալ իրավաբաններ՝ ավարտելով իրավաբանական գրասենյակի քառամյա ուսումնասիրության ծրագիրը (LOSP), որը նաև հայտնի է որպես «օրենքի ընթերցում»՝ իրավաբանական դպրոց գնալու փոխարեն: Նա դեռ պետք է հանձնի Փաստաբանների քննությունը՝ նահանգում իրավաբանությամբ զբաղվելու համար: