ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը

«Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը

Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Երգչուհին գրառում է արել «Ինստագրամի» իր էջում և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին։
 
«Մի՛ հանձնվեք,միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք, և վերջ: Շնորհակալ եմ, Տե՛ր։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է. անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,– նշել է նա։
Նշենք, որ Անահիտ Հակոբյանը արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն միավորներին:
 
Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: