Մրցույթներում ամեն բան կարող է պատահել. Հռիփսիմե Հակոբյանը՝ որդու եվրատեսիլյան ելույթի մասին
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»–ին որդու՝ Լեոյի մասնակցությանը։
«Եկել եմ ձեզ իմ շնորհակալությունը հայտնեմ այդչափ քվեարկելու համար։ Մրցույթներում ամեն բան կարող է պատահել։ Բոլորս էլ հասկանում ենք՝ կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը, յուրաքանչյուրիդ լավ խոսքը։ Հավատացեք՝ Լեոն կարդում է, ոգևորվում»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Վրաստանի ներկայացուցիչն է հաղթել Մադրիդում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում՝ «Մայրիկիս» երգով, իսկ Հայաստանը ներկայացնող 10-ամյա Լեո Մկրտչյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։
Լեոն կատարել է «Cosmic Friend» երգը։