ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին

«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին

«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին, այս մասին նշված է Miss Universe Armenia-ի ինստագրամյան էջում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Զախարովան մրցույթին չի կարող մեկնել ընտանեկան հարցերի պատճառով:

«Ցավոք պետք է տեղեկացնենք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեխիկո մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին:

Մենք երկար նախապատրաստական փուլ ենք անցել եւ յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու: Այնուամենայնիվ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան ստիպված էր դժվարին որոշում կայացնել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից:

Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության եւ հասկանալու համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է, եւ վստահ ենք՝ առջեւում նա շատ հնարավորություններ կունենա»:

Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթն այս տարի անցկացվել էր Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլիա Պավլիկովան: Ոլորտի հայ մասնագետներն ավելի վաղ իրենց դժգոհությունն էին հայտնել առ այն, որ մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ ազգությամբ ոչ հայ մասնակից:

«Միսս Տիեզերք 2024»-ն անցկացվելու է Մեխիկոյում՝ նոյեմբերի 16-ին:

  • Կիսվել: