ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Կոնստանտին Մելաձեն հայտնել է «Վիա Գրա»-ի փակման մասին

Կոնստանտին Մելաձեն հայտնել է «Վիա Գրա»-ի փակման մասին

Պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ 25 տարի անց փակվում է «Վիա Գրա» նախագիծը:

Նա էջում հրապարակել է նախագծի վերջին երգը (GALILEO) և կից գրառում արել.

«Սա «ՎԻԱ Գրա»-ի վերջին երգն է։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր 25 տարի աշխատել են ինձ հետ։ Գլխավորն ու լավագույնը, որ եղել է ու կմնա այս ամբողջ պատմությունից, սիրով, հավատով ու հույսով լցված երգերն են: Հուսով եմ, որ երգերը դեռ շատ տարիներ կլսեն։ Մաղթում եմ բոլորին խաղաղություն և բարեկեցություն»,-գրել է նա:

  • Կիսվել: