հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ինչպես մայիսի 15-ին քվեարկել Հայաստանի օգտին

Ինչպես մայիսի 15-ին քվեարկել Հայաստանի օգտին

Առաջին ալիքը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել: Պարգը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 15-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):
 
Քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:
 
Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:

  • Կիսվել: