Հումորիստ Ելենա Ստեպանենկոն ավարտել է կարիերան
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի նախկին կինը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Ստեպանենկոն, ավարտել է կատակերգուի կարիերան։ Այս մասին հայտնում են ռուսական զլմ-ները։
Նշվում է, որ Ստեպանենկոն որոշել է գնալ «վաստակած հանգստի» ու չի պատրաստվում բեմ դուրս գալ։
Նա հաճախ է այցելում Մոսկվա, բայց նաև շատ ժամանակ է անցկացնում ԱՄՆ-ում՝ Պետրոսյանի ավագ դստեր՝ Վիկտորինայի ընտանիքի հետ։
2025 թվականի փետրվարին, ըստ ռուսական զլմ-ների, Ստեպանենկոն լուծարել է իր ռուսական անհատական ձեռներեցությունը, որը ստեղծվել էր հումորիստի կողմից դեռևս 2001 թվականին: Փաստաթղթերում գործունեության դադարեցման պատճառը նշված է որպես «ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան որոշման ընդունումը»: Այդ ընկերության միջոցով Ստեպանենկոն համերգային գործունեություն է ծավալել, նկարահանվել տարբեր շոուներում։