Հայտնի են «Ոսկե գլուբուս»-ի հաղթողները
Հունվարի 5-ին, կիրակի երեկոյան Բևերլի Հիլզում կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 82-րդ արարողության ժամանակ հայտարարվել են դափնեկիրների անունները։
Բրեյդի Քորբեթը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում իր «Բրուտալիստ» ֆիլմի համար, որը պատմում է Հոլոքոստից փրկված հունգարացի հրեա ճարտարապետի մասին: Լավագույն սցենարի համար մրցանակը ստացել է Պիտեր Ստրաուգանը՝ գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» ֆիլմի համար։
Այս ֆիլմի սյուժեն հիմնված է Վատիկանի քաղաքական իրադարձությունների վրա։ Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլիա Պերես» ֆիլմը։ Բացի այդ, ամերիկացի դերասանուհի Զոի Սալդանան առաջադրվել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ ֆիլմում իր դերի համար։
Ընդհանուր առմամբ, «Էմիլիա Պերես» ֆիլմն առաջադրվել է տասը անվանակարգերում։ Ըստ սյուժեի՝ ֆիլմի գլխավոր հերոսը՝ փաստաբան Ռիտան, որոշում է օգնել մեքսիկական թմրակարտելի առաջնորդին սեռափոխության վիրահատության ենթարկվել՝ փախչելու համար։
«Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչները հայտարարել են կինոյի և հեռուստատեսության 27 անվանակարգերում հաղթողների անունները։ Բևերլի Հիլզում 82-րդ գավաթի հանձնման արարողությունը ուղիղ եթերում հեռարձակել է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը։ Ոսկե գլոբուսը շնորհվում է 1944 թվականից։ Մրցանակը համարվում է Օսկարից հետո երկրորդ կարևորագույն կինոմրցանակն ԱՄՆ-ում։
Հայ դերասաններ Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ռոմանտիկ կատակերգությունը, որը Կաննում արժանացել էր «Ոսկե արմավենու ճյուղի» և «Ոսկե գլոբուս»-ում առաջադրվել էր հինգ անվանակարգերում, որևէ անվանակարգում մրցանակ չի ստացել։