ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայտնի է, թե որ համարի ներքո է Պարգը ելույթ ունենալու «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում

Հայտնի է, թե որ համարի ներքո է Պարգը ելույթ ունենալու «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում

Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում հանդես է գալու 18-րդ համարի ներքո: Մասնակիցների հերթականությունը հրապարակված է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ինստագրամյան էջում:

Հայաստանն այս տարի ներկայացնում է երգիչ Պարգը, որն իր Survivor երգով փայլուն ելույթ ունեցավ մայիսի 15-ին՝ «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ ուղետոմս ստանալով դեպի եզրափակիչ փուլ:

«Եվրատեսիլ»-ի եզրափակիչը կայանալու է մայիսի 17-ին: Այս տարի մրցույթն անցկացվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Ահա, թե ինչ հերթականությամբ են հանդես գալու եզրափակիչ անցած 26 երկրները:

IMG_5377.jpeg (190 KB)

  • Կիսվել: