«Հասկացեք, ներեք եւ սիրեք»․ Սոնան ու Ռազմիկ Ամյանը համատեղ երգ ու տեսահոլովակ են ներկայացրել
Սոնան եւ Ռազմիկ Ամյանը ներկայացել են նոր զուգերգով։ Երգը, որի հիման վրա թողարկվել է նաեւ տեսահոլովակ, կոչվում է «Գիտես»։ Ստեղծագործությունը սիրո մասին է։ Սա երգիչների առաջին համատեղ զուգերգն է, ինչը ոգեւորել է նրանց ունկնդիրներին, թեեւ մեկնաբանությունների բաժնում ոմանք քննադատել են տեսահոլովակը՝ նշելով, որ այն այդքան էլ կապ չունի երգի հետ։
Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Ռազմիկ Ամյանն է, գործիքավորումը կատարել է Գուրո Գասպարյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է։
«Իսկական սիրով մենք սիրում ենք մարդու բուն էությունը, եւ այդպիսի սերը չի վախենում ժամանակից: Եղեք ազատ եւ ձեր մեջ մի պահեք անկեղծ զգացմունքների հույզերը, որոնք մեզ տրվում են ի վերուստ: Սիրելիներս, հոգ տարեք միմյանց մասին, հասկացեք, ներեք եւ սիրեք: Ի վերջո, առանց սիրո կյանքը իմաստ չունի»,-գրված է տեսահոլովակի նկարագրության ներքո։