ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հանրահայտ երգիչ Քրեյգ Դեյվիդը Հայաստանում կներկայանա TS5 շոուով

Հանրահայտ երգիչ Քրեյգ Դեյվիդը Հայաստանում կներկայանա TS5 շոուով

Երգիչ Քրեյգ Դեյվիդը, որի Walking away հիթային երգը տարիներ առաջ համաշխարհային ճանաչում բերեց աստղին, առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում։

 Քրեյգ Դեյվիդի TS5 շոուն Երևանում կազմակերպվել է «Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում։ Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

Երեկոյին կհնչեն 7 Days, Fill Me In, Walking Away և այլ երգեր՝ շոուի համար ստեղծված բացառիկ DJ ռեմիքսներով։

Ամբողջ աշխարհում այդ  շոուի տոմսերը սպառվում են հաշված րոպեների ընթացքում։ TS5-ը բացառիկ փակ երեկույթ էր՝ կազմակերպված արտիստի պենտհաուսում, իսկ այժմ այն դարձել է գլոբալ սենսացիա՝ միավորելով արդեն սիրված և ժամանակակից հիթերը R&B, Garage և House ժանրերում։

Քրեյգի TS5 շոուն ցնցել է աշխարհի խոշոր դահլիճները՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, Գլաստոնբերիից մինչև Բրիքսթոն Ակադեմի, O2 Արենա և այլն։ Երևանում արտիստը հանդես կգա ոչ միայն որպես երգիչ, այլև որպես DJ։ 

 

  • Կիսվել: