Գյումրին լցված էր տոնական շնչով. տեղի ունեցավ «Hayat Project»-ի կազմակերպած աննախադեպ համերգը. Լուսանկարներ
Մայիսի 28-ին Գյումրին լցված էր տոնական շնչով։ Հանրապետության օրը և վերջին զանգի ոգևորությունը մեկտեղվել էին Վարդանանց հրապարակում, որտեղ տեղի ունեցավ «Hayat Project»-ի կազմակերպած աննախադեպ համերգը, այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։
«Հրապարակը լեփ-լեցուն էր. հազարավոր գյումրեցիներ և քաղաքի հյուրեր եկել էին կիսելու անկախ պետականության տոնը, նշելու կյանքի, երիտասարդության և հաղթանակի ուժը։ Բեմը, լույսերը, երաժշտությունն ու միասնական ոգին ստեղծել էին մի մթնոլորտ, որն այլ խոսքով հնարավոր չէ փոխանցել՝ պետք էր այնտեղ լինել` զգալու համար»,- ասվում է հաղորդագրությունում։