«Գրեմմի 2025». լավագույն ու ամենահետաքրքիր կերպարները՝ կարմիր գորգին
«Գրեմմի 2025»-ն այլեւս անցյալում է, տարվա լավագույններն արդեն որոշված են, բայց ինչպես ամեն կարմիր գորգ, այս արարողությունը եւս, հայտնիների հետաքրքիր կերպարներնով, շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Ո՞վ ինչով էր որոշել ներկայանալ այս տարվա մրցանակաբաշխությանը։
Թեյլոր Սվիֆթը նախընտրել էր դասական կարմիրը (լուսանկարը՝ Kevin Mazur/Getty Images)
Լեդի Գագան Vivienne Westwood-ի երկար սեւ զգեստով էր, որը համադրել էր Tiffany & Co զարդերով (լուսանկարը՝ Jon Kopaloff/WireImage/Getty Images)
Շակիրայի հանդերձանք Etro-ից էր (լուսանկարը՝ Gilbert Flores/Billboard/Getty Images)
Մայլի Սայրուսը դասական շքեղություն է ցուցադրել Saint Laurent-ի երկար ու նեղ զգեստով (լուսանկարը՝ Robyn Beck/AFP/Getty Images)
Օլիվիա Ռոդրիգոն եւս նախընտրել էր սեւն ու դասականը, բայց Versace-ից (լուսանկարը՝ David Fisher/Shutterstock)
Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին ամբողջական սեւ կերպարներով էին (լուսանկարը՝ David Fisher/Shutterstock)
Սաբրինա Քարփենթերը մրցանակաբաշխությանը ժամանել էր JW Anderson-ի նուրբ երկնագույն զգեստով (լուսանկարը՝ Kevin Mazur/Getty Images)
Ջեյդեն Սմիթը որոշել էր տարբերվել՝ դասական կոստյումի հետ կրելով տնակ՝ այն էլ գլխին (լուսանկարը՝ Jordan Strauss/Invision/AP)
Charli XCX-ը Jean Paul Gaultier-ի գարուն/ամառ 2025 հավաքածուի զգեստով էր (լուսանկարը՝ Stewart Cook/CBS Entertainment)
Չափել Ռոանը նախընտրել էր էքստրավագանտ կերպար Jean-Paul Gaultier-ի գարուն 2003 հավաքածուից (լուսանկարը՝ Frazer Harrison/Getty Images)
Բիլի Այլիշը կրել է Prada-ից կոստյում, իսկ նրա եղբայրը՝ Ֆիննեասը՝ Zegna-ից (լուսանկարը՝ Jon Kopaloff/WireImage/Getty Images)