ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դերասանուհի Միլենա Վարդանյանն ու Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները պսակադրվել են

Դերասանուհի Միլենա Վարդանյանն ու Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները պսակադրվել են

Դերասանուհի Միլենա Վարդանյանը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է իր եւ  Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրների պսակադրության կադրերով։ Լուսանկարների հեղինակը Տիգրան Ասլանյանն է։

Ինչպես տեղեկացրել է դերասանուհին, հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին։ Միլենան իր հատուկ օրվա համար ընտրել էր ավանդական հարսանեկան սպիտակ գգեստ՝ երկար քողով, որի ներքո կոկիկ սանրվածքով հավաքել էր վարսերը։ Դերասանուհու զգեստն անթեւ էր, ցուցադրում էր նրա պարանոցը, որին փայլում էր շքեղ քարերով պատված վզնոցը։ 

Հիշեցնենք, որ զույգն իրենց ամուսնությունը պետականորեն գրանցել էր սեպտեմբերի 9-ին:

  • Կիսվել: