ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին. Առաջին ալիքը մանրամասներ է հայտնել

«Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին. Առաջին ալիքը մանրամասներ է հայտնել

«Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Առաջին ալիքից հայտնում են՝ մասնակիցների անունները կհայտարարվեն նախապես:

«Համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցութային երգերը, և նաև հենց դուք եք ընտրելու հայաստանյան պատվիրակին SMS քվեարկությամբ։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի շուտով»,- տեղեկացնում է Առաջին ալիքը:

Հիշեցնենք՝ «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հաղթող մասնակիցը իր երգով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի ﬕջազգային մրցույթում, որը կկայանա Շվեյցարիայի Բազել քաղաքում:

  • Կիսվել: