երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է

Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է

Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է, տեղեկացնում է «Miss Yerevan Production»-ը, որին է պատկանում մրցույթում Հայաստանի մասնակցության բացառիկ իրավունքը:

IMG_5433.jpeg (240 KB)

Հնդկաստանի Թելանգանա նահանգում շարունակում է ընթանալ «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Ադրինե Աճեմյանը: Մրցույթը մեկնարկել է մայիսի 7-ից: Մինչ եզրափակիչ շոուն, որը կայանալու է մայիսի 31-ին, մասնակիցներն անցնում են մի շարք փուլերով, դրանցից մեկը Տաղանդի փուլն է:

 

IMG_5432.jpeg (348 KB)

«Մեր գեղեցկուհին այսօր ելույթ կունենա։ Մաղթենք նրան հաջողություն»,-նշված է հրապարակման մեջ:

  • Կիսվել: