ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Զոհեր Ֆլորիդայի համալսարանում՝ կրակոցների պատճառով. կրակողը հայտնի է

Զոհեր Ֆլորիդայի համալսարանում՝ կրակոցների պատճառով. կրակողը հայտնի է

Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի պետական ​​համալսարանի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 2 մարդ, 6-ը՝ վիրավորվել։

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը քոլեջի 20-ամյա ուսանող Ֆենիքս Այքներն է՝ ոստիկանության փոխգնդապետ Ջեսիկա Այքների որդին:

Իշխանությունների տվյալներով՝ զոհերը համալսարանի ուսանողներ չեն։ Նրանց մասին լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվել։ Դպրոցի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է դասերը և մարզական միջոցառումները։

Հրաձիգը վիրավորվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ և գտնվում է հիվանդանոցում։ Նրա վիճակի մասին նույնպես տեղեկություններ չկան։

Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ոստիկանությանը, հայտնել են, որ երիտասարդը ձերբակալման ժամանակ չի ենթարկվել իրավապահների պահանջներին, իսկ ավելի ուշ հրաժարվել է շփվել նրանց հետ։ Հարձակման հնարավոր դրդապատճառները հայտնի չեն։

  • Կիսվել: