շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Զոհեր և վիրավորներ Դնեպրում՝ ԱԹՍ-ների հարվածների հետևանքով

Զոհեր և վիրավորներ Դնեպրում՝ ԱԹՍ-ների հարվածների հետևանքով

Ռուսական ուժերն այս գիշեր հարվածային անօդաչուներով հարձակվել են Դնեպրի վրա։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել, հայտնում է ուկրաինական կողմը:

Ըստ տեղական իշխանությունների՝ այրվել է 4 առանձնատուն, ևս առնվազն 10-ը վնասվել է։ Վնասվել են նաև  բազմահարկ շենքեր, պահեստներ, ավտոտնակներ և ավտոմեքենաներ:

Նշվում է, որ զոհվել է 4 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ Տուժածներից 13-ը հոսպիտալացվել են։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալովներ՝ մարտի 29-ի գիշերը Ուկրաինայի տարածքին հարվածել է 172 ռուսական անօդաչու թռչող սարք։ Դրանցից 94-ը հաջողվել է խոցել։ Տուժել են Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի շրջանները։

 

  • Կիսվել: