Ժամանակին Քենեդիի սպանությունն ու Նյու Յորքի ահաբեկչությունը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսումներ է արել 2025թ. համար
Ամերիկացի էքստրասենսը Ջին Դիքսոնը, որը ժամանակին կանխատեսել էր սեպտեմբերի 11-ի հարձակումները և Ջոն Քենեդիի սպանությունը, այժմ էլ կանխագուշակումներ է արել 2025 թվականի վերաբերյալ, տեղեկացնում է Daily Mail-ը։
Մասնավորապես՝ 1971 թվականի իր հուշերում Դիքսոնը նկարագրել է մոտ ապագայում Նյու Յորքի երկնաքերի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նրա կանխատեսումները տարածվեցին դեպի ապագա, դրանցից մի քանիսը կենտրոնացած էին 2025 թ.-ի իրադարձությունների վրա։
1969 թվականի իր «Իմ կյանքը և մարգարեությունները» գրքում Ժանը կանխատեսել էր, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև պատերազմ կսկսվի 2025-2037 թվականներին:
Նա գրել է. «2025 թվականին Կարմիր Չինաստանը կհասնի տնտեսական և քաղաքական կայունության, որը բավարար կլինի առաջ շարժվելու և Մեծ նվաճող դառնալու համար: Այս տարի Կարմիր Չինաստանը կմտնի Ռուսաստան, կգրավի ԽՍՀՄ հյուսիսային տարածքների մեծ մասը և կանգ չի առնի մինչև չմտնի Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեդիա և Դանիա՝ կանգ առնելով Գերմանիայի հետ սահմանին:
Չինաստանը չի ներխուժի Արևմտյան Եվրոպա, բայց մինչ այդ Ռուսաստանը նույնպես կընդլայնի իր անմիջական ազդեցության գոտին։ Այն այլևս չի սահմանափակվելու Արևելյան Եվրոպայի երկրներով, այլ այժմ ներառելու է Լիբիան, Եթովպիան, Իրանը և Աֆրիկայի մեծ մասը: Այս պատերազմը կտևի 2025 թվականից մինչև 2037 թվականը»։
Հիշեցնենք, որ նա ժամանակին ճշգրիտ կանխատեսել էր Ջոն Քենեդու սպանությունը, ինչպես նաև այն, որ Ռիչարդ Նիքսոնը կդառնա ԱՄՆ նախագահ և այլն: