Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Վոլոդիմիր Զելենսկու նամակը ուղղված էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց ինչ-ինչ պատճառներով այն ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ։ Քաղաքավարի մարդիկ այդպես չեն վարվում․ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահը մանրամասն խոսել է այս թեմայի [Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորության] մասին SPIEF-ում, այդ թվում՝ Զելենսկու նախորդ օրը հրապարակված երկար նամակի լույսի ներքո, որը ուղղված էր նախագահ Պուտինին, բայց ինչ-ինչ պատճառներով ուղարկվել էր ամբողջ աշխարհով մեկ։ Քաղաքավարի մարդիկ, հավանաբար, այդպես չեն վարվում», - լրագրողներին ասել է Լավրովը։



